Գեղեցկության 5 գաղտնիք, որոնք ակնթարթորեն կերիտասարդացնեն ձեզ

Տարիքը հարաբերական երևույթ է: Թվերը չպետք է կաշկանդեն երիտասադ տեսք ունենալուն: Դիմահարդար Մատին Մալավիզադեն և մաշկաբանության պրոֆեսոր Ռանելլա Հիրշը Elle.ru-ին են ներկայացրել գեղեցկության մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն վերականգնել/պահպանել երիտասարդությունը:

1. Ընտրեք շրթներկի բաց երանգ

«Մուգ երանգները կարող են վատ տեսք ունենալ հասուն մաշկի վրա, քանի որ շուրթերը տարիքի հետ բարակում են»,- բացատրում է դիմահարդար Մատին Մալավիզադեն, ով աշխատում է Անջելինա Ջոլիի նման հայտնիների հետ:

2. Մի մոռացեք այցելել Ձեր ակնաբույժին

«Երբ մենք լավ չենք տեսնում, անընդհատ կկոցում ենք աչքերը, ինչը խորը կնճիռներ է առաջացնում։ Դեպքերի 90%-ում, երբ մոտ 30 տարեկան կանայք գալիս են ինձ մոտ բոտոքսի պրոցեդուրա անելու, ես նրանց ուղարկում եմ ակնաբույժի մոտ, քանի որ նրանք բժշկի իրական դեղատոմսի կարիք ունեն, այլ ոչ թե գեղեցկության ներարկման»,- ասում է Մալավիզադեն։

3. Ընտրեք ճիշտ կորեկտոր

«Վատ կորեկտորը կարող է խցանվել կնճիռների մեջ՝ ընդգծելով տարիքը»:

4. Ընտրեք մեծ արևապաշտպան ակնոցներ

«Այսօր մենք գիտենք, թե որքան վնասակար կարող է լինել արևը, ուստի, բացի արևապաշտպան քսուք օգտագործելուց, պաշտպանվեք աքսեսուարներով։ Բարակ շրջանակով ակնցները փոխարինեք մեծ ակնոցների հետ և ոչ միայն կկանխեք աչքերի շուրջ բարակ մաշկի կնճիռների առաջացումը, այլև միշտ հիանալի տեսք կունենաք լուսանկարներում նույնիսկ առանց դիմահարդարման», ասում է Բոստոնի համալսարանի դպրոցի մաշկաբանության պրոֆեսոր Ռանելլա Հիրշը:

5. Մի մոռացեք ոտքերի մասին

«Անկախ նրանից, թե որքան սեքսուալ կամ թանկ են Ձեր կոշիկները, չոր և ճաքճքած կրունկները կարող են փչացնել ամեն ինչ: Քնելուց առաջ կոշտ կամ շատ չոր մաշկ ունեցող հատվածներին քսեք սալիցիլաթթվի բարակ շերտ և մի կաթիլ վազելին, այնուհետև հագեք գուլպաներ։ Այս համադրությունը կկանխի կոշտուկների առաջացումը և կօգնի ոտքերի մաշկը փափուկ և երիտասարդ պահել»: