«Լուսի հատիկ». Սիպիլը և Այշենուր Քոլիվարը արևմտահայերեն ու համշենի բարբառով երգ են ներկայացրել

Արևելահայերեն ու արևմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։

Երաժշտության հեղինակն է Արի Հերկելը։ Նրան է պատկանում նաև երգի գործիքավորումը։ Երգի արևմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրառել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։

Երգի տեսահոլովակը պատրաստվել է Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։

Արևմտահայերենով ու Համշենի  բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արևելահայերեն և թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաև տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն։