Ջենիֆեր Լոպեսն ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունը

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնությունից հետո վերցրել է ամուսնու ազգանունը: Հարսնացուի անունը նշված է որպես Ջենիֆեր Աֆլեք․ հետևում է ամուսնության մասին պաշտոնական գրառումից, որը երկուշաբթի օրը տեղադրվել է Կլարկ շրջանի պորտալում, որտեղ տեղի է ունեցել արարողությունը:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրվել են 2002 թվականի վերջին, սակայն 2004 թվականին բաժանվել են։ 2021 թվականի հուլիսին զույգը հաստատել է իր վերամիավորումը, իսկ այս տարվա սկզբին Աֆլեքը Լոպեսին կրկին ամուսնության առաջարկ է արել, հաղորդել է TMZ պորտալը։