Մոնիկա Բելուչիի դուստրը ծովափնյա լուսանկարներ է հրապարակել

French model Deva Cassel poses upon her arrival to attend the Dior Womenswear Spring Summer 2022 collection show in Paris on September 28, 2021 during the Paris Fashion Week. //03VULAURENT_Sipa.03478/2109281822/Credit:LAURENT VU/SIPA/2109281823

Dolce & Gabbana-ում աշխատելուց հետո Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը` Դևան, մեկնել է հանգստանալու։ 17-ամյա մոդելն արձակուրդն անցկացնում է իր ընկերոջ՝ մոդել Լուկա Սալանդրայի հետ, ում հետ հանդիպում է արդեն երկու տարի։ Սիրահարները Instagram-ում ռոմանտիկ լուսանկարների շարք են տարածել։

Դևան ու Լուկան ժամանակ են անցկացնում ծովափին՝ լողալով, արևային լոգանք ընդունելով, թղթախաղով և զվարճալի տիկտոկներ նկարելով։

Մեկնաբանություններում բաժանորդները նշում են, որ Դևան, միանշանակ, դերասանական ներուժ ունի և ժամանակի ընթացքում նա կկարողանա նկարահանվել ֆիլմերում, ինչպես մայրն ու հայրը։ Այս ընթացքում աղջիկն ավելի շատ կենտրոնացած է մոդելային կարիերայի վրա։