Տաթև Սարգսյան. «Թող հեքիաթդ կիսատ չմնա»

Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի», «Էլենի օրագիրը» սերիալներից, հաճախ է ինստագրամյան էջում կիսվում ոճային ու գեղեցիկ լուսանկարներով:
Գեղեցկուհու բոլոր ֆոտոշարքերը գեղեցիկ են յուրովի, նա ամեն անգամ երկրպագուներին ներկայանում է նոր ու էլեգանտ կերպարով:
Այս անգամ դերասանուհին հրապարակել է իր լուսանկարը նուրբ ու եթերային կերպարում: Երկրպագուները գեղեցկուհուն արժանացրել են հաճոյախոսությունների:
«Թող հեքիաթդ «կիսատ» չմնա» ,- հրապարակմանը կից նշել է Տաթևը:

«Այստեղ ես դեռ չգիտեի, թե ինչքան դանդաղ կարող է ընթանալ ժամանակը, երբ այլևս չես շտապում: Չգիտեի, թե ինչքան շատ է սիրտս ցավելու երկու ամսից և կիսվելու մի քանի մասի: Չգիտեի, որ այդ խորթ ընթացքում ` պարզապես պահն է հասունանում, որպեսզի ` ժամացույցի սլաքները շուտով կուլ տան լռությունը, իսկ լավն ու լուսավորը ներս թողնեն իմ կյանք: Չգիտեի, որ սարերը ծնկներից կարող են լինել, այն մարդու համար, ով որոշել է քայլ անել: Չգիտեի, որ շուտով ժամանակն է գալու հրաժարվել նրանից, ինչ իմը չի էլ եղել երբեք և գնալ այնտեղ, ուր ամենինչն ինձ համար է»,- հուզիչ գրառմամբ օրեր առաջ կիսվել էր դերասանուհին: