Բացահայտվել է Պուգաչովայի և Գալկինի առանձնատան բոլոր գաղտնիքները. իրականում ո՞ւմ է պատկանում Գրյազ գյուղի ամրոցը (լուսանկարներ)

Մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող աստղային զույգի՝ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ամրոցն իրականում պատկանում է միայն ռուս պրիմադոննայի ամուսնուն: Այս մասին հայտնում է kp.ru-ն։

Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, դղյակի տարածքն իրականում բաղկացած է 16 հողատարածքից՝ 21,2 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ընդ որում, գրանցված ամենափոքր հողատարածքն ընդամենը 102 քմ է, ամենամեծը՝ 2500։

Դատելով լրատվամիջոցին հասանելի փաստաթղթերից՝ ամրոցը բաղկացած է երեք շինությունից։ Առաջինը գլխավոր տունն է՝ 1867 քմ մակերեսով։ Երկրորդը՝ բաղնիքների համալիր է և լողավազան՝ 571 քմ։ Այս ամենը պատկանում է Մաքսիմ Գալկինին։ Փաստաթղթերի համաձայն՝ Ալլա Բորիսովնան ոչինչ չունի։ Բոլոր հողակտորների ու անշարժ գույքի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի միլիարդ, գրում է թերթը։

«Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ ամուսնալուծության ժամանակ ամուսնության մեջ ձեռք բերված ամեն ինչ ամուսինների միջև բաժանվում է»,- kp.ru-ին պարզաբանել է փաստաբան Անդրեյ Ալեշկինը։

«Այսպիսով, եթե Ալլա Բորիսովնան և Մաքսիմ Գալկինը որոշեն լուծարել ամուսնությունը, նրանք կկիսեն միայն 2011 թվականի դեկտեմբերի 23-ից հետո ձեռք բերված ունեցվածքը, որովհետև, բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նրանց ամուսնությունը գրանցվել է այդ օրը: Ստացվում է, որ Պուգաչովան կարող է պահանջել միայն Գրյազում այն հողերը, որոնք ձեռք են բերվել 2016-2020 թվականներին, դա կազմում է մի փոքր հատված՝ 29 քմ»։