Բրեդ Փիթը կարմիր գորգին է հայտնվել կիսաշրջազգեստով. համարձակ որոշումը ոչ բոլորին է դուր եկել (լուսանկարներ)

Շատ շուտով կինոէկրաններին կհայտնվի «Bullet Train» ֆիլմը, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է, ուստի Եվրոպայում այժմ ակտիվորեն ընթանում են մարտաֆիլմի ցուցադրությունները։ Նախօրեին դերասանական կազմը՝ Բրեդ Փիթի գլխավորությամբ, հայտնվել է Փարիզում ֆիլմի ցուցադրության կարմիր գորգին։ Այս անգամ Փիթի կերպարը հույզերի փոթորիկ է առաջացրել՝ ոգևորությունից մինչև բացասական էմոցիաներ։

Բրեդ Փիթը ներկայացել է ոչ սովորական ոճի հագուստով, ինչը վրդովվեցրել է շատերին և նույնիսկ համացանցում վեճի թեմա դարձել:

Բրեդ Փիթը կրել է կիսաշրջազգեստ՝ կոպիտ կոշիկներով։ Իսկ որպես աքսեսուար՝ ավելացրել է արևային ակնոցներ և մի քանի մետաղական կախազարդ։