Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման արգելքին և խոստովանել, որ երեք անգամ վիժել է։
Երգչուհին խոստովանել է, որ երաժիշտ Սոնի Բոնոյի հետ ամուսնության ընթացքում միանգամից մի քանի վիժում է ունեցել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել, երբ Շերն ընդամենը 18 տարեկան էր։ Նա հիշել է, թե ինչպես է գոռացել ցավից և գալարվել հատակին վիժման պատճառով:
«Տանը մենակ էի։ Սոնին ներս մտավ, իսկ ես լաց էի լինում ու գալարվում հատակին։ Երբ հասա բժշկի, գոռում էի ցավից։ Ինձ անմիջապես տարան վիրահատարան։ Ի՞նչ կլիներ ինձ հետ այսօր…»,- պատմել է Շերը։
«Դա դարձավ մղձավանջ։ Մարդիկ ինձ շնորհավորում էին, քանի որ հղի էի, իսկ հետո ես կորցնում էի երեխային․․․»,- հավելել է նա։
Արդյունքում Շերին հաջողվել է առաջին անգամ մայրանալ 22 տարեկանում։ Այժմ նա ունի երկու որդի (որոնցից մեկն աղջիկ է ծնվել, սակայն սեռափոխվել է):
Երգչուհու կարծիքով՝ աբորտի իրավունքը վերացնելու Վաշինգտոնի որոշման պատճառով ամերիկուհիներն այլևս ապահով ու անվտանգ չեն։