«Ինձ շնորհավորում էին, հետո ես կորցնում էի երեխային». Շերն առաջին անգամ պատմել է անձնական ողբերգության մասին

Cher poses on the red carpet upon arrival for the world premiere of the film "Mamma Mia! Here We Go Again" in London on July 16, 2018. (Photo by Anthony HARVEY / AFP) (Photo credit should read ANTHONY HARVEY/AFP via Getty Images)

Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման արգելքին և խոստովանել, որ երեք անգամ վիժել է։

Երգչուհին խոստովանել է, որ երաժիշտ Սոնի Բոնոյի հետ ամուսնության ընթացքում միանգամից մի քանի վիժում է ունեցել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել, երբ Շերն ընդամենը 18 տարեկան էր։ Նա հիշել է, թե ինչպես է գոռացել ցավից և գալարվել հատակին վիժման պատճառով:

«Տանը մենակ էի։ Սոնին ներս մտավ, իսկ ես լաց էի լինում ու գալարվում հատակին։ Երբ հասա բժշկի, գոռում էի ցավից։ Ինձ անմիջապես տարան վիրահատարան։ Ի՞նչ կլիներ ինձ հետ այսօր…»,- պատմել է Շերը։

«Դա դարձավ մղձավանջ։ Մարդիկ ինձ շնորհավորում էին, քանի որ հղի էի, իսկ հետո ես կորցնում էի երեխային․․․»,- հավելել է նա։

Արդյունքում Շերին հաջողվել է առաջին անգամ մայրանալ 22 տարեկանում։ Այժմ նա ունի երկու որդի (որոնցից մեկն աղջիկ է ծնվել, սակայն սեռափոխվել է): 

Երգչուհու կարծիքով՝ աբորտի իրավունքը վերացնելու Վաշինգտոնի որոշման պատճառով ամերիկուհիներն այլևս ապահով ու անվտանգ չեն։