Ադելը ընկերոջ հետ հանգստանում է Սարդինիայում (լուսանկարներ)

LONDON, ENGLAND - FEBRUARY 08: Adele attends The BRIT Awards 2022 at The O2 Arena on February 08, 2022 in London, England. (Photo by Samir Hussein/WireImage )

Աստղերը, ինչպես սովորական մարդիկ, վայելում են հանգստի սեզոնը։ Բրիտանացի երգչուհի Ադելին նկատել են Սարդինիայում։ Նա հանգստի է գնացել իր ընկերոջ՝ Ռիչ Փոլի հետ։

Զույգը որոշել է զբոսանավով զբոսնել, երբ գրավել է պապարացիների ուշադրությունը։ Դժվար էր չնկատել Ադելին։ Էքսկուրսիայի համար աստղը ընտրել է 1825 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Loewe գիշերազգեստի ոճով ատլասե կոստյում և տեսքը լրացրել է 1860 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Saint Laurent-ի «Ռաֆֆիա» պայուսակով: Նրա ձեռքին կարելի է տեսնել մի քանի Van Cleefs & Arpels ապարանջաններ:

Երգչուհու ընկերը նույնպես վառ տեսք է ընտրել կրուիզ ոճում՝ գծավոր երկարաթև շապիկ և ձյունաճերմակ շորտ։

Երգչուհին հանգստի է մեկնել Լոնդոնի Հայդ Պարկում երկու հաջող համերգներից հետո։ Այնուամենայնիվ, շատ երկրպագուներ դեռ սպասում են, որ Ադելը փոխհատուցի Լաս Վեգասում չեղարկված ելույթները։ Շրջագայության խափանումն առաջացրել է երկրպագուների դժգոհությունը, քանի որ Ադելը չեղարկել է ելույթները բեմ դուրս գալուց մեկ օր առաջ։ 

The Sun թերթի աղբյուրները նաև հայտնում են, որ Ադելը պատրաստվում է վավերագրական ֆիլմ թողարկել իր նոր ալբոմի, սիրո և Լաս Վեգասում չեղարկված ելույթների մասին։

«Ադելը զգում է, որ մի փոքր հիասթափեցրել է երկրպագուներին՝ կապված վերջին 12 ամիսների ընթացքի հետ՝ հատկապես Լաս Վեգասի իր համերգների վերջին րոպեին չեղյալ համարելու պատճառով, և ֆիլմը համարում է այն փոխհատուցելու լավ միջոց»,֊ասում է աղբյուրը։