Քենդալ Ջենները հաշտվել է նախկին ընկերոջ՝ Դևին Բուքերի հետ. ԶԼՄ

Եվ այնուամենայնիվ մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Դևին Բուքերը կարողացավ երկրորդ անգամ արժանանալ Քենդալ Ջեների բարեհաճությանը։ Ըստ ինսայդերների՝ զույգը կրկին միասին է։

«Նրանք կարգավորեցին իրենց հարցերը և որոշեցին, որ ցանկանում են առաջ շարժվել և միասին լինել: Նրանք հիմա իրենց լավ են զգում»,- ասել է աղբյուրը։ Նա նաև հավելել է, որ մոդելն ու բասկետբոլիստը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատ ժամանակ են անցկացրել միմյանց հետ։ Այսպես, անցյալ շաբաթավերջին սիրահարները միասին են հայտնվել Քենդալի մտերիմ ընկերուհու՝ Լորենի հարսանիքին։