Ռիհաննան այս տարվա մայիսին առաջին անգամ մայր դարձավ. դրանից հետո նրա՝ ամեն անգամ հանրային վայրում հայտնվելը, կամ միջոցառումներ այցելելը միանգամից քննարկման թեմա է դառնում։
Օրերս երգչուհին ներկա էր սիրեցյալի՝ A$AP Rocky-ի ելույթին, Պորտուգալիայում Rolling Loud փառատոնի շրջանակներում։
Երգչուհին լուքը միանգամից գրավել է հանրության ուշադրությունը․ Ռիհաննան համերգի համար ընտրել էր հագուստ Balenciaga-ի և Adidas-ի համատեղ հավաքածուից։
Բայց ամենազվարճալին այն է, որ Պրիսցիլա Օնոն՝ Fenty Beauty-ի գլխավոր դիմահարդարը, Instagram-ում կիսվել է Ռիհաննայի լուսանկարով՝ կատարելով «Saucy Grandma» գրառումը։ Հենց նրա գրառումից հետո երգչուհու լուքը անվանեցին «Տատիկական»։
Ռիհաննան վերջին շրջանում ամենուր հետևում է A$AP Rocky-ին։ Երգչուհին անցյալ շաբաթ Լոնդոնում էր՝ աջակցելու սիրելիին Wireless Festival-ում ելույթի ժամանակ:




