Մեգան Մարքլը կրկնել է Քեյթ Միդլթոնի կերպարը

Մի քանի օր առաջ Սասեքսի դուքսները ժամանել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր շտաբի միջոցառմանը, որտեղ արքայազն Հարրին հադես էր գալիս որպես խոսնակ։ Իսկ Մեգան Մարքլը առիթը բաց չի թողնել իր կերպարները ցուցադրելու համար։ Այսպես, երեկ նա հարգանքի տուրք է մատուցել արքայադուստր Դիանային՝ ոգեշնչված նրա հայտնի հանդերձանքով (ի վերջո, բոլորը հիշում են հենց Լեդի Դիի կերպարը Բերմուդայի շորտերով, կաշվե գոտիով և սպիտակ շապիկով)։ Եվ այս անգամ նա անսպասելիորեն որոշել է կրկնել Քեյթ Միդլթոնի հանդերձանքը, կարծես, մրցակցելով նրա հետ

Նախորդ գիշեր Մեգան Մարքլը և արքայազն Հարրին գնացել են ընթրելու Նյու Յորքի Locanda Verde ռեստորանում։ Դքսուհին ընտրել է Gabriela Hearst-ի նրբագեղ կոմբինեզոն, որը հիշեցնում է Քեյթ Միդլթոնի լուքը, որը նա ներկայացել էր Top Gun. Maverick-ի պրեմիերային՝ կարմիր գորգի վրա Թոմ Քրուզի հետ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Մեգան Մարքլը ոգեշնչվում է Քեյթ Միդլթոնի կերպարներով։