«Քանի օր է ակտիվ չեմ, քանի որ դարձա վթարի զոհ»․ Իլոնա Մկրտչյանը վթարի է ենթարկվել

Երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը վերջերս նկարահանվել է «Սիրո հասակ» հումորային նախագծում իսնտագրամյան իր էջի «Սթորի» բաժնում գրառում է կատարել, որտեղ պատմել է վթարի ենթարկվելու մասին։

«Բարի օր, բոլորին։ Ակտիվ չեմ արդեն քանի օր է՝ պատճառը վթարն էր, որի տուժողը դարձա։ Հիմա լավ եմ, ամեն բան կարգին է, վնասվածքներն էլ ժամանակի հետ կանցնեն, կարևորը՝ ողջ եմ։ Լավ եղեք մինչև վերադառնամ։ Աստված պահապան»,- գրել է դերասանուհին։