«Պահ լռության ու հոգու խաղաղության»․ Էթերի Ոսկանյանը նոր հոլովակ է հրապարակել

Դերասանուհի Էթերի Ոսկանյանը հրապարակել է նոր հոլովակ իր հանգստից, որն այս փուլում անցկացնում է Սյունիքում։ Դերասանուհին հոլոկին կից գրել է․ «Պահ լռության ու հոգու խաղաղության։ Այս հիշողությունն ել թող մնա այստեղ»:

Նշենք, որ Էթերին տևական էկրանային դադարից հետո այժմ նկարահանվում է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում: Նրա և դերասան Թելման Խաչատրյանի զույգը բավականին սիրվեց, նույնիսկ, խոսակցություններ են տարածվել, որ զույգի միջև իրականում էլ է սիրավեպ ձևավորվել:
Թելմանն ու Էթերին այս լուրերը չեն մեկնաբանում, սակայն ժամանակ առ ժամանակ համատեղ հրապարակումներով թեժացնում են իրենց անձնական կապի մասին խոսակցությունները: