Apple TV+-ը ձեռք է բերել «Causeway» դրամայի իրավունքները՝ Ջենիֆեր Լոուրենսի և Բրայան Թայրի Հենրիի գլխավոր դերակատարմամբ, գրում է uk.news.yahoo.com-ը։
Լիամետրաժ ֆիլմի նկարահանումը ստանձնել է թատերական ռեժիսոր Լիլա Նոյգեբաուերը, որը նկարահանել է «Սպասուհին» և «Քոլեջի աղջիկների սեռական կյանքը» հեռուստասերիալները: Ֆիլմը պատմում է մի զինվորի (Լոուրենսի) մասին, որը փորձում է պատերազմից տուն վերադառնալուց հետո առօրյա կյանքին հարմարվել։
Նախագիծը նկարահանվել է Նոր Օռլեանում։ Սցենարիստներն են Օտտեսսա Մոշֆեղը, Լյուկ Գեբելը և Էլիզաբեթ Սանդերսը։
Սկզբում նախագիծը կոչվում էր Red, White and Water:
Այն կթողարկվի տարեվերջին, սակայն հստակ օրը հայտնի չէ։