Lizzo-ն ինքնակպչուն ժապավենով փաթաթված՝ նկարահանվել է ամսագրի շապիկի համար

Ամերիկացի երգչուհի, plus-size մոդել Lizzo-ն իր մարմինը ծածկել է ինքնակպչուն ժապավենով և լուսանկարվել բրիտանական Elle-ի սեպտեմբերյան համարի շապիկի համար։

Մելիսա Վիվան Ջեֆերսոնը, նույն ինքը՝ Lizzo-ն, ներկայացված է Elle UK-ի սեպտեմբերյան համարում: Plus-size մոդելը հայտնվել է ամսագրի շապիկին ամբողջությամբ պատված դեղին ժապավենով Balenciaga մակագրությամբ՝ կրկնելով Քիմ Քարդաշյանի կերպարը։ Չորս ամիս առաջ՝ մարտին, ռեալիթի հեռուստաաստղը նման տեսքով ներկա էր Դեմնա Գվասալիայի՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը, որը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: