Թոմ Քրուզը 10 միլիոն դոլար արժողությամբ տուն է փնտրում

US actor and producer Tom Cruise poses during a photo call for the movie "Top Gun: Maverick!" at the The Ritz-Carlton Hotel in Mexico City on May 6, 2022. (Photo by ALFREDO ESTRELLA / AFP)

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը մտադիր է տուն գնել Լոնդոնի հեղինակավոր շրջանում, հաղորդում է Page Six-ը։

Թոմ Քրուզը, ով նախկինում միշտ իջևանել է Լոնդոնի հյուրանոցներում, որոշել է սեփական կացարանը ձեռք բերել բրիտանական մայրաքաղաքում։ Ըստ աղբյուրի՝ դերասանը հիացած է Լոնդոնով և ծրագրում է բնակություն հաստատել Քենսինգթոնի հեղինակավոր շրջանում՝ Քեմբրիջի դուքսերի նստավայրից ոչ հեռու։

«Թոմը սիրում է անձրևոտ եղանակ և երկար զբոսանքներ քաղաքում: Նա երբեք տուն չի ունեցել, բայց Լոնդոնում նա վերջապես կգտնի այն: Այժմ նա տուն է փնտրում 10 միլիոն դոլարի սահմաններում, որը կդառնա նրա հիմնական բնակության վայրը»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Լոնդոնի այս տարածքում են գտնվում Քենսինգթոնյան պալատի այգիները, որը ստացել է «Միլիարդատերերի փողոց» անվանումը։ Եթե ​​Քրուզը տեղափոխվի այնտեղ, Ռիչարդ Բրենսոնը, Ստելլա Մաքքարթնին, Ռոբի Ուիլյամսը և Ռոուեն Աթկինսոնը կլինեն նրա հարևանները: Այնտեղ տան միջին արժեքը 35 մլն դոլար է։