Էմիլի Ռատակովսկին բաժանվել է. պատճառն ամուսնու դավաճանություններն են

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները քննարկում են Էմիլի Ռատակովսկիի ու նրա ամուսնու՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի ամուսնալուծությունը: Սկզբում Daily Mail-ն է ուշադրություն դարձրել, որ մոդելն արդեն տևական ժամանակ ամուսնական մատանի չի կրում ու տեսանյութեր և նկարներ առանց ամուսնու է հիմնականում հրապարակում: Նախորդ ամիս էլ հայրիկների տոնին ոչ մի գրառում չի կատարել ու շնորհավորել ամուսնուն, որի հետ 4 տարի է՝ միասին են: Գրում է BRAVO.am-ը։

Հրապարակման հաջորդ օրը Page Six-ում հոդված է հայտնվել, համաձայն որի՝ զույգն իսկապես բաժանվում է: Այդ լուրը հաստատել են զույգի մտերիմները: Պատճառը Բիր-Մաքլարդի մշտական դավաճանություններն են:

Բաժանումից հետո Ռատակովկին իր ժամանակը հիմնականում որդու հետ է անցկացնում. «Էմիլին շատ ուժեղ է ու կենտրոնացած է երեխայի վրա: Նա սիրում է մայրիկ լինել»,- People-ին հայտնել է անանուն աղբյուրը:

Ամուսնալուծության մասին լուրերը տարածվելուն պես բուռն քննարկումներ են սկսվել սոցցանցերում, օգտատերերը հիմնականում զարմանում են, թե ինչպես է հնարավոր դավաճանել Ռատակովսկիին, որը պարբերաբար հայտնվում է աշխարհի ամենակրքոտ ու գրավիչ կանանց ցանկում:

Նրանք ամուսնացել էին 2018 թվականին՝ մի քանի շաբաթվա սիրավեպից հետո: Զույգի որդին՝ Սիլվեսթերը, ծնվել է 2021 թվականին: