Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նշել է ծննդյան տոնը

Երեկ սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանը տոնել է ծննդյան 33 ամյակը, այն հագեցած է եղել նաև մի շարք անակնկալներով։ Երգչուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից, մտերիմներից և հարազատներից։ Աստղիկը իր միկրոբլոգում լուսանկարների շարք է տեղադրել ծննդյան օրվանից։ Լուսանկարներ և տեսանյութեր կան նաև երգչուհու Ինստագրամի Stories բաժնում։ «Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուր շնորհավորանքի, բազմաթիվ անակնկալների, անկեղծ ու բարի մաղթանքների և անսահման ջերմության համար, որով պատեցիք իմ այսօրը։ Ձեր շնորհիվ ունեցա հրաշալի ու ջերմ օր։ Երջանիկ եմ, որ ինձ հետևում և շրջապատում են ձեզ նման բարեկիրթ ու բարեկամ մարդիկ։ Շնորհակալ եմ»,- գրել է Աստղիկը նկարների մեկնաբանության դաշտում։

Հիշեցնենք նաև, որ երեկ կայացավ Աստղիկ Սաֆարյանի «Suerte» տեսահոլովակի պրեմիերան։