«Երջանկությունն միայն այն պահերը չեն, երբ քեզ լիակատար երջանիկ ես զգում». Քրիստինա Եղոյանն ամուսնու հետ համատեղ հոլովակ է հրապարակել

Դերասանուհի, երգչուհի Քրիստինե Եղոյանը դեռևս դստեր ծննդին ընդառաջ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հիմա նա մշտական բնակություն է հաստատել այնտեղ: Տևական ժամանակ է դերասանուհին չի զբաղվում դերասանական գործունեությամբ և զբաղված է իր առաջնեկի խնամքով:

Ինստագամի իր էջում Քրիստինեն հոլովակ է հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել է. «Երջանկությունն միայն այն պահերը չեն, երբ քեզ լիակատար երջանիկ ես զգում,երջանկություն է, երբ երջանկությանդ հետևում եղած խնդիրները տեսնում եք միայն դուք, իսկ մարդիկ մտածում են, թե դուք միշտ եք երջանիկ, որ ձեր կյանքը տարբերվում է իրենց կյանքից, բայց իրականությունն այլ է, երջանիկ ես, որովհետև կարողանում ես սիրել և պատվով տանել բոլոր դժվարությունները, լինել սիրելիիդ կողքին ամենաբարդ իրավիճակներում, մշտապես միասին պայքարել ամեն օրվա երջանկության ու բարեկեցիկ կյանքի համար, սիրուդ ետևում թաքցնելով ամենաբարդ խնդիրները: Աստծո օրհնությունը թող, որ չպակասի ոչ ոքի ընտանիքում»: