«Մի խումբ ճաշակով հայերի և անձամբ իմ անունից շնորհակալ եմ Ձեզ ՝ ինձ լույս աշխարհ ընծայելու համար». Ավետ Բարսեղյանը տոնում է ծննդյան 42-ամյակը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն այսօր տոնում է ծննդյան 42-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում հրապարակել է մի շարք լուսանկարներ: Գրում է Tert.am-ը:

«Սիրելի Ազգանուշ և Վարդգես, մի խումբ ճաշակով հայերի և անձամբ իմ անունից շնորհակալ եմ Ձեզ ՝ ինձ լույս աշխարհ ընծայելու համար»,- գրել է երգահանը:

Ոլորտի ներկայացուցիչները ևս շնորհավորել են Ավետ Բարսեղյանի ծնունդը՝ հրապարակելով լուսանկարներ:

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է համատեղ լուսանկար, որին կից գրել է. «Վարպետս, ընկերս, եղբայրս, Ավետս:Իմ հազար տարվա հարազատ հոգի, իմ հազար դարվա գործընկեր, ձեռքդ պինդ բռնած տանում ես ճաշակը, որակը ու երգ-բանալիները, որոնք սրտեր են բացում: Բարով ես ծնվել, մեր տղա»:

Երգիչ Արամ MP3-ին հրապարակել է Ավետի հետ լուսանկար, որին կից գրել է. «Ավոս, շնորհավոր ծնունդդ»:

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր հարսանիքից լուսանկար հրապարակելով՝ շնորհավորել է Ավետ Բարսեղյանի ծնունդը և կից գրել. «Ծնունդդ շնորհավոր, մեր բոլորի: Ընկեր, բարեկամ, հարազատ, եղբայր, տաղանդ ու այս շարքն անվերջանալի է: Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ լույս աշխարհ են բերել ու նվիրել մեզ ու մեր ազգին»: