«Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի ազնիվ և գեղեցիկ տղամարդ». Իննա Խոջամիրյանը հոր հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հրապարակել է հոր հետ լուսանկար՝ շնորհավորելով նրա ծնունդը: 

«Որոշ մարդիկ չեն հավատում հերոսների, քանի որ չեն հանդիպել հայրիկիս: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի ազնիվ և գեղեցիկ տղամարդ»,- գրել է դերասանուհին: 

Ավելի վաղ դերասանուհին հարցազրույցներից մեկում, խոսելով հայրիկի մասին, նշել էր. «Հայրս մասնագիտությամբ բժիշկ է, 30 տարի Հայաստան-Վրաստսն սահմանին սահմանային հսկիչ կետի պետ աշխատելուց հետո մի օր որոշեց Մոսկվայում գործունեություն ծավալել։ Այժմ մի ոտքով այստեղ է, մի ոտքով` այնտեղ»: