Մահից երկու ամիս անց Պիեռ Նարցիսին հուղարկավորել են

Մահից երկու ամիս անց կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են։ Տեղեկությունը հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։

Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, ինչպես ցանկացել է նրա մայրը։

Երգիչը հունիսի 21-ին մահացել է Մոսկվայում երիկամի վիրահատությունից հետո։ Նարցիսը 45 տարեկան էր։

Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։