«Մոսկովյան գեղեցկուհի-2022» անվանակարգում հաղթել է հոգեբան Իննա Լեպիլինան, «Մոսկվայի գեղեցկություն-2022» թագին արժանացել է մարզիկ Ալյոնա Ակիմովան, իսկ «Միսս պարմանուհի» է ճանաչվել 19-ամյա Սոֆյա Ռասկինան, որն այս պահին բժշկական կրթություն է ստանում։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Մոսկվայի «Իզվետսիա Hall» համերգասրահում նախօրեին կայացած մրցույթին մասնակցել է 18-3.2 տարեկան 25 գեղեցկուհի։
Հաղթողը կկարողանա Մոսկվան ներկայացնել 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Սոչիում կայանալիք «Ռուսաստանի գեղեցկություն» փառատոնին։