Ջենիֆեր Լոպեսը նշել է 53-ամյակը անկեղծ ֆոտոշարքով և խոսել Բեն Աֆլեքի մասին

Ջենիֆեր Լոպեսը ծննդյան 53-ամյակի առթիվ մերկ լուսանկար է հրապարակել։ Այսպիսով նա ներկայացրեց իր JLo Beauty ապրանքանիշի նոր շարքը՝ JLo Body-ն: Երգչուհու խոսքով՝ իրեն ներշնչել է ընդլայնել տեսականին և թողարկել հետույքի համար բալզամ իր մոր պատմությունը. Ջեյ Լոյին դեռ փոքր տարիքից մտահագոել է մոր՝ ցելյուլիտի մասին անհանգստությունը:

«‎Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ցանկանում, որ ինչ-որ կախարդական բանաձև լիներ, որը պարզապես կվերացնի այն: Բայց մենք գիտենք, որ ճշմարտությունն այն է, որ նման բանաձև չկա‎»,- խոստովանել է Լոպեսը։

Սակայն, ինչպես նշում է երգչուհին, մասնագետների հետ իրեն հաջողվել է մշակել մի բանաձև, որը տեսողականորեն բարելավում է մաշկը։ Այսպիսով, քսուքը պարունակում է վարդագույն պղպեղ՝ մաշկը ձգելու համար, գուարանայի սերմի էքստրակտ՝ հարթեցնելու համար, կոֆեին՝ ձգելու համար, պեպտիդներ՝ կոլագենի արտադրությունը մեծացնելու և հզոր խոնավեցնող միջոցներ, ինչպիսիք են շի յուղերը և հիալուրոնաթթուն:

Լոպեսի հետ այս կարծիքը կիսող և պարբերաբար հաճոյախոսություններ կատարող անձը նրա նոր ամուսինն է՝ Բեն Աֆլեքը, ում հետ նա այժմ վայելում է մեղրամիսը Փարիզում։ Լոպեսը կիսվել է որոշ մանրամասներով.

«Ինձ դուր է գալիս, երբ քեզ վրա ոչինչ չկա: Ոչ սանրվածք, ոչ դիմահարդարում, միայն դու՝ քո մաշկի մեջ»: Նա իսկապես գնահատում է դա: Եվ դա ստիպում է ինձ իսկապես վստահ և գեղեցիկ զգալ»,- ասել է Ջենիֆերը։