Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում` ուկրաինական UA։ PBC հեռուստաալիքի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է Eurovision.tv կայքը։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը Ուկրաինան է, մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկրում է տեղի ունենում «Եվրատեսիլը», սակայն հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, այն կանցկացվի այլ երկրում։ Ուկրաինայի ներկայացուցիչը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգին։ US։PBC հեռուստաալիքի ներկայացուցիչները համագործակցելու են BBC-ի հետ՝ մրցույթում ուկրաինական տարրեր ներառելու համար։
Կազմակերպչական այլ հարցերի մասին կհայտնեն ավելի ուշ։