«Եվրատեսիլ 2023»–ը տեղի չի ունենա հաղթող երկիր Ուկրաինայում․ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնել է, թե որ երկրում տեղի կունենա մրցույթը

Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում` ուկրաինական UA։ PBC հեռուստաալիքի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է Eurovision.tv կայքը։

Նշենք, որ  «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը Ուկրաինան է, մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկրում է տեղի ունենում «Եվրատեսիլը», սակայն հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, այն կանցկացվի այլ երկրում։  Ուկրաինայի ներկայացուցիչը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգին։ US։PBC հեռուստաալիքի ներկայացուցիչները համագործակցելու են BBC-ի հետ՝ մրցույթում ուկրաինական տարրեր ներառելու համար։

Կազմակերպչական այլ հարցերի մասին կհայտնեն ավելի ուշ։