«Ոչ մի ռոմանտիկ բան»․ Իլոն Մասկը մեկնաբանել է իր և Google-ի համահիմնադիրներից մեկի կնոջ միջև սիրավեպի մասին լուրերը

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն անդրադարձել է իր և Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շենահանի միջև սիրավեպի մասին լուրերին՝ հայտերարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 

«Դա կատարյալ անհեթեթություն է», – գրել է Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում։

Գործարարի խոսքով՝ Բրինն իր ընկերն է և իրենք վերջերս են միասին երեկույթի մասնակցել։ Նա նաև ընդգծել է, որ Շենահանին երեք տարվա ընթացքում տեսել է միայն երկու անգամ և երկու անգամ էլ իրենց հետ բազմաթիվ մարդիկ են եղել։

«Ոչ մի ռոմանտիկ բան», – եզրափակել է Մասկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Wall Street Journal թերթը գրել էր Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինի ամուսնալուծության մասին, ընդգծելով, որ բաժանման պատճառը Բրինի կնոջ՝ Իլոն Մասկի հետ ունեցած կարճատև սիրավեպն է եղել։

Աղբյուր՝ Tert.am