Ջեյսոն Մոմոան վթարի է ենթարկվել (լուսանկար)

Կիրակի Ջեյսոն Մոմոան ավտովթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է nypost.com-ը, մայրուղով ընթանալիս հանդիպակաց գոտով ընթացող մոտոցիկլավարը բախվել է դերասանի մեքենայի առջևի հատվածին: Վթարի հետևանքով տղամարդը ցատկել է Մոմոայի մեքենայի դիմապակուն և ընկել։

Իրավապահների տվյալներով՝ մոտոցիկլավարը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Ջեյսոն Մոմոան մնացել է անվնաս։

Վթարի վայրում ոստիկանությունն արձանագրություն է կազմել, սակայն մեղադրանք չի առաջադրել։