«Ես գիտեմ` ինչ է սերը քո շնորհիվ». «Մանկական Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանն ամուսնանում է (լուսանկարներ)

Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, ով «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթին ներկայացրել է Հայաստանը «Բարսելոնա» երգով, օրերս ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից: Այս մասին գրում է Tert.am Life-ը։

Ինստագրամյան իր էջում երգչուհին հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Ես գիտեմ ինչ է սերը, քո շնորհիվ: Դու ինձ ամբողջացնում ես, ու ես չեմ համբերում կյանքիս մյուս մասն անցկացնել քեզ հետ։ 07.22.22` լավագույն ժամադրությունը»: