2022 թվականին Քանյե Ուեսթը 4 միլիոն դոլար է ծախսել Balenciaga-ի վրա

NEW YORK, NEW YORK - MAY 22: Kanye West attends the Balenciaga Spring 2023 Fashion Show at the New York Stock Exchange on May 22, 2022 in New York City. (Photo by Gotham/GC Images)

Քանյե Ուեսթը սոցցանցերի իր հետևորդներին ասել է, որ 2022 թվականին Balenciaga-ում ծախսել է ավելի քան 4,1 միլիոն դոլար։ hypebeast-ի տարածած լուրը ներկայացնում է «Gazeta.ru»-ն։

Քանյե Ուեսթը Instagram-ի սթորիում կիսվել է իր Balenciaga հաճախորդի պրոֆիլի սքրինշոթով ՝ ցույց տալով, որ ռեփերն ընդհանուր առմամբ 4,1 միլիոն դոլար է ծախսել նորաձևության տան վրա։ Մասնավորապես, Քանյեն ավելի քան 1,1 մլն է ծախսել RTW հավաքածուի իրերի վրա։

Քանյե Ուեսթը Balenciaga նորաձևության տան և ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիայի մեծ երկրպագուն է։ Հատկանշական է, որ Ուեսթը համագործակցել է տան հետ՝ զարգացնելու իր Yeezy ապրանքանիշը:

Այս տարի ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, առաջին անգամ հայտնվել է պոդիումում՝ որպես Balenciaga մոդել։ Բրենդի կուտյուրային զգեստով լուսանկարը, որը ռեալիթի աստղը հրապարակել է իր սոցցանցերում, նորաձևության տանը մոտ 1 մլն դոլար է բերել։

Աղբյուր` Panorama.am