«Իմ ուժն ու թևերը». Աննա Դովլաթյանն ամուսնու հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ամուսնու՝ դերասան, երգիչ Դավիթ Աղաջանյանի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում՝ կից գրառում կատարելով. «Իմ ուժն ու թևերը»։

Հիշեցնենք, որ Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն ամուսնացել են 2018 թվականի ամռանը։ Զույգը մեկ դուստ ունի՝ փոքրիկ Կարինան, ով լույս աշխարհ է եկել 2020-ի հուլիսին։