24-ամյա դերասանուհի, «Նորմալ մարդիկ» սերիալի աստղ Դեյզի Էդգար-Ջոնսը մասնակցում է իր նոր՝ «Այնտեղ, որտեղ երգում են խեցգետինները» ֆիլմի գովազդային շրջագայությանը, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Լոնդոնում կայացած պրեմիերային շոուի համար Դեյզին կրել է Alexander McQueen բրենդի ֆանտաստիկ զգեստ՝ ամբողջությամբ ասեղնագործված արծաթե ուլունքներով։
Հարկ է նշել, որ աստղի ոճաբանները կարմիր գորգի համար մշտապես ընտրում են ամենաարտասովոր հանդերձանքները:

