Երեք կարևոր իր, որոնք անհրաժեշտ են կնոջ զգեստապահարանում

ԱՄՆ-ից  բլոգեր Լանա Լավիշը, ով ունի 293 000 հետևորդ, նշել է  այն երեք կարևոր իրերը, որոնք անհրաժեշտ  են կնոջ զգստապահարանում:

Ըստ ինֆլուենսերի՝ էլեգանտ կերպարներ ստեղծել ցանկացողներին դասական ոճի թրենչ-վերարկու պետք կգա։ Աղջիկը ցուցադրել է այդ իրերից երկուսը՝ սև և բեժ գույներով:

Բացի այդ, նա խորհուրդ է տվել գնել չեզոք երանգների տոպեր՝ որպես օրինակ բերելով սև, սպիտակ, շագանակագույն և բուրգունդի տոպերը: Եզրափակելով, Լանա Կավիշը նկատել է, որ ցանկացած կնոջ զգեստապահաանում սև դասական բարձրակրունկ կոշիկները պարզապես անհրաժեշտություն են:

«Այս իրերի հիմնական առավելությունն այն է, որ դրանք կարող են համադրվել ցանկացած հագուստի հետ»,- ասել է Լավիշը։