Մասնագետը նշել է՝ որոնք են մազերի համար ամենաօգտակար ու կարևոր սննդամթերքի տեսակները

Սննդաբան-ներզատաբան Ալբինա Կոմիսարովայի խոսքով՝ մազերը հարկավոր է սնուցել ոչ միայն արտաքինից որոշակի խնամքի միջոցների օգնությամբ, այլև ներքուստ՝ ճիշտ սնվելու միջոցով։

«Ձեր ամենօրյա սննդակարգում որոշակի մթերք ներառելով՝ դուք կարող եք ձեր մազերը դարձնել շատ ավելի առողջ, նուրբ ու գրավիչ», – նշել է մասնագետը՝ թվելով վարսերի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակները։

Նրա խոսքով՝ առաջին հերթին մազերի համար օգտակար սննդամթերքի շարքին են դասվում ձկներն ու ծովամթերքը, որոնք հարուստ են ցինկով, յոդով ու ֆոսֆորով։ Այս միկրոտարրերն անչափ կարևոր են մազերի որակը բարելավելու համար։

Ոչ պակաս կարևոր են նաև մագնեզիումով, երկաթով, կալցիումով, վիտամիններով ու ամինաթթուներով հարուստ բանջարեղենն ու կանաչեղենը, ինչպես նաև В խմբի վիտամիններով հարուստ մթերքը՝ հատիկավորները, ընկույզներն ու հացահատիկները։

Վարսերի համար շատ կարևոր է նաև վիտամին А-ն, որը կարելի է ստանալ ստեպղինից, չիչխանից, լյարդից ու հավկիթից, ինչպես նաև վիտամին Е-ն, որի աղբյուրներն են ընկույզները, սերմերն ու բուսական յուղերը։

Մասնագետի խոսքով՝ սննդամթերքի այս տեսակները պետք է ներառվեն սննդակարգում ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես, քանի որ միայն այդ դեպքում դրական փոփոխությունները տեսանելի կլինեն շատ կարճ ժամանակահատվածում։