Նոր կադրեր՝ Անետ Աղաբեկյանի նախահարսանեկան խնջույքից (լուսանկար, տեսանյութ)

Երգչուհի Անետ Աղաբեկյանը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել նրա նախահարսանեկան խնջույքը։ Այս մասին գրում է Starnews.am-ը։

Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել, որին ավելացրել է հայտնի «Տարան, տարան» երգը։  Այդ հրապարակումներին կից Անետը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։

Հավելենք, որ այս առիթով Անետը ոչինչ չի մեկնաբանել, չի բացահայտել նաև փեսացուին։ Համացանցում նաև քննարկվում է այն վարկածը, որ իրականում սրանք կադրեր են երգչուհու նոր տեսահոլովակից։