Անհավանական կերպարանափոխություն. Բրենդան Ֆրեյզերը 300 կգ է կշռում «Կետը» ֆիլմի առաջին կադրում

Համացանցում է հայտնվել «Կետը» դրամայի առաջին կադրը՝ Բրենդան Ֆրեյզերի գլխավոր դերում։ Դրանում «Մումիա» ֆիլմերի աստղն անճանաչելի տեսք ունի՝ մեր առջև տխուր հայացքով 300 կիլոգրամանոց մարդ է։

Ֆիլմում դերասանը կմարմնավորի մի տղամարդու, ով պայքարում է գիրության դեմ և փորձում է վերականգնել հարաբերությունները 17-ամյա դստեր հետ։ Բրենդանի հետ միասին ֆիլմում կխաղա նաև Սադի Սինկը, ով առավել հայտնի է Stranger Things հեռուստասերիալում իր դերով։ «Կետը» դրամայի ռեժիսորն է Դարեն Արոնոֆսկին։

Դրաման կներկայացվի Վենետիկի կինոփառատոնին, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը։