Քայլի Ջեններն ակնարկել է, որ սպասում է երրորդ երեխային

Վերջերս Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը երկրորդ անգամ ծնող դարձան։ Այս մասին աստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Սակայն վերջին օրերին տաբլոիդները չեն դադարում լուրեր տարածել, որ զույգը երրորդ երեխային է սպասում, իսկ Քայլին ամեն կերպ թեժացնում է լուրերը։

Քայլին և Թրևիսն արդեն երկու երեխա են մեծացնում։ Նրանց առաջնեկը ծնվել է 2018 թվականի փետրվարին՝ դուստրը՝ Սթորմին։ Աստղային զույգն իրենց երկրորդ երեխային անվանել է Վուլֆ։ Նախօրեին Թրևիսը հրապարակել էր մի լուսանկար, որը թոք-շոուի աստղը մեկնաբանել էր ինտրիգային կերպով․ Քայլին ընտրել է հղի կնոջ էմոջին։ «Նորի՞ց», «Արդե՞ն», «Մենք նույնպես», «Քայլի, դադարեցրու խաղը», – գրել են համացանցի օգտատերերը:

Հիշեցնենք, որ բազմաթիվ աղբյուրներ նշում էին, որ իրենց երկրորդ երեխայի ծնվելուց հետո Քայլի Ջեների և Թրևիս Սքոթի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են։ «Այժմ նրանք ապրում են միասին և հարմարվում են կյանքի նոր ռիթմին»։