Նոր «Սև հովազ»-ի թրեյլերը մեկ օրում հավաքել է 172 միլիոն դիտում (տեսանյութ)

Ռեժիսոր Ռայան Քուգլերի «Սև հովազ. Վականդա՝ ընդմիշտ» («Black Panther. Wakanda Forever») ֆիլմի թիզերը հրապարակումից հետո 1 օրվա ընթացքում հավաքել է 172 միլիոն դիտում, հայտնում է Variety-ն։

2017 թվականի «Սև հովազ» օրիգինալ ֆիլմի թիզերն առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել էր 88 միլիոն դիտում: 

Այս նոր տարբերակի հրապարակումից հետո տեսանյութն ակտիվորեն քննարկվում էր սոցիալական ցանցերում. ֆիլմի անգլերեն անվանումը հիշատակվել է մոտ 893.000 անգամ։

Այսպիսով՝ «Black Panther. Wakanda Forever» ֆիլմի թիզեր-թրեյլերը Marvel կինոստուդիայի պատմության մեջ ամենահայտնիներից է։ Սակայն նրան չի հաջողվել շրջանցել «Spider-Man: No Way Home» (355 մլն դիտում հենց առաջին օրը), «Thor: Love and Thunder» (209 մլն դիտում) և «The Avengers»-ի 4 մասերի թրեյլերները։ 

Նոր «Black Panther: Wakanda Forever»-ի թրեյլերը թողարկվել է հուլիսի 24-ին։