Ի՞նչ տեսք ունի Արիանա Գրանդեն առանց դիմահարդարման

Արիանա Գրանդեն շարունակում է «անկեղծ» սելֆիների աստղային թրենդը։ Նախօրեին երգչուհին առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել իր r.e.m beauty ապրանքանիշի գովազդի շրջանակներում։ Դերասանուհին որոշել է բաժանորդներին ցույց տալ իր բյութի-կերպարանափոխությունը։

«Անկեղծ» սելֆիից հետո Արիանան մի նկար է հրապարակել, որում արդեն շպարված է։ Տեսանելի է, որ երգչուհին շուրթերի խոնավեցնող բալզամ է քսել, ներկել թարթիչներն ու հոնքերը, բրոնզեր ու կոնսիլեր է օգտագործել։ Բնական բյութի-կերպարն ընդգծել է աստղի «տիկնիկային» տեսքը։

Նշենք, որ անցյալ աշնանը Արիանան ներկայացրեց իր ապրանքանիշը r.e.m. beauty-ն, որը ներառում էր ստվերաներկ, շրթներկ և հայլայթեր: Սակայն երգչուհին որոշել է դրանով չսահմանափակվել։ Շատ շուտով նա կթողարկի 60 երանգների կոնսիլերներ։