Հարավկորեացի երգչուհին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին

Nubia ամսագիրը քվեարկություն է անցկացրել` պարզելու աշխարհի ամենագեղեցիկ կնոջը։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի 116 երկրներից։ Հինգ ամիս տևած հարցման արդյունքում համացանցի օգտատերերն ամենաշատը քվեարկել են հարավկորեացի մոդել, դերասանուհի և BLACKPINK-ի անդամ Կիմ Ջիսուի օգտին՝ որպես ամենագրավիչ աղջիկ:

Կորեական խմբի անդամի օգտին քվեարկել է մոտ 500 հազար մարդ, երկրորդ տեղում է թայվանցի երգչուհի և Twice խմբի մենակատար Չժոու Ցզյուն։ Լավագույն եռյակը եզրափակում է թայլանդացի երգչուհի, ռեփեր և պարուհի Լալիսա Մանոբանը, ով նաև BLACKPINK խմբի անդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թվականի աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ է դարձել չինացի դերասան, X-nine տղաների խմբի անդամ Սյաո Չժանը։ Ընդհանուր առմամբ, Սյաո Չժանը հինգ ամիս տևած հարցման արդյունքում ստացել է մոտ 2,2 միլիոն ձայն 4 միլիոնից։