«Նրանք, ովքեր ասում են, որ խոսքերը վիրավորում են, երբեք բռունցքով հարված չեն ստացել». Քրիս Ռոքը մեկնաբանել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի ապտակը

Շոումեն և հաղորդավար Քրիս Ռոքը մեկնաբանել է Ուիլ Սմիթի ապտակն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։

Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին բեմ է բարձրացել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակի համար։ Նշենք, որ Ջադա Փինկեթ-Սմիթը աուտոիմուն հիվանդություն ունի, և նրա մոտ առկա է մազաթափություն: 

Ռոքը նշել է, որ վաղուց վերականգնվել է կատարվածից։

«Նրանք, ովքեր ասում են, որ խոսքերը վիրավորում են, երբեք բռունցքով հարված չեն ստացել։ Ես ինձ զոհ չեմ համարում։ Այո, շատ ցավոտ էր։ Բայց ես ապաքինվեցի ու հաջորդ օրը գնացի աշխատանքի։ Հիվանդանոց գնալու իմաստ չկար»,- ասել է նա: