Սիլվեստր Ստալոնեն՝ թաքնված սուպերհերոսի դերում (տեսանյութ)

Հրապարակվել է «Samaritan» («Սամարացին») ֆիլմի թրեյլերը, հաղորդում է Collider-ը: Ֆիլմում գլխավոր դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է։ Այս մասին գրում է VNews.am-ը։

«Rocky»-ի աստղն այս անգամ մարմնավորել է սուպերհերոս Սամարացուն, որին համարում են մահացած 25 տարի առաջ տեղի ունեցած հրդեհից: Այդ ժամանակ նա կռվում էր հերթական չարագործի հետ։ Այն, որ քաղաքի լեգենդար պաշտպանը ողջ է, պատահաբար պարզում է 13-ամյա դեռահաս Սեմը (Ջեյվոն Ուոլթոն)։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են այս կերպարները հանդիպում։ Ստալոնեի հերոսը երեխային փրկում է չարագործներից՝ միաժամանակ ցուցադրելով գերմարդկային ուժ։

«Samaritan»-ը կթողարկվի Prime Video-ում՝ օգոստոսի 26-ին: