Բրեդ Փիթը 40 միլիոն դոլարով գնել է իր երազանքների տունը՝ օվկիանոսի ափին

Թվում է, թե Անջելինա Ջոլիին դատը պարտվելուց հետո Բրեդ Փիթը որոշել է իրեն երես տալ նոր գնումներով՝ առանց խնայելու։ Գրում է VNews.am-ը։

The Wall Street Journal-ը պարզել է, որ Բրեդ Փիթը տուն է գնել Խաղաղ օվկիանոսի ափին՝ 40 միլիոն դոլարով: Առանձնատունը, որը կառուցվել է 1918 թվականին, գտնվում է Կալիֆորնիայի Կարմել-Հայլենդս ժայռի վրա: Այդտեղ ժամանակին ապրել է ամերիկացի հայտնի գրող Դենիել Ջեյմսը։

1999 թվականից տունը պատկանել է Searock ընկերությանը՝ կապված գործարար Ջոզեֆ Ռիտչիի հետ, որը, ի դեպ, մասնակցել է ԽՍՀՄ-ում առաջին բարձրտեխնոլոգիական համատեղ ձեռնարկության՝ «Դիալոգ»-ի հիմնադրմանը։

Տունը կառուցված է ավազաքարից և գրանիտից, ունի կամարակապ պատուհաններ և միջերկրածովյան ոճի տանիք։ Բնակիչները կարող են նաև վայելել օվկիանոսի տեսարանը: Ըստ հրատարակության՝ Փիթը նման տների մեծ երկրպագու է։