Դեմի Մուրն անհամբեր սպասում է իր 60-ամյակին և կիսվում է լողազգեստով լուսանկարներով

Նոյեմբերին Դեմի Մուրը դառնում է 60 տարեկան։ Դժվար է հավատալ, իհարկե. դերասանուհու նոր հրապարակած լուսանկարները հստակ ցույց են տալիս, որ նա գիտի ժամանակը կանգնեցնելու գաղտնիքը։ Չնայած, թե խոհանոցում, թե մարզասրահում արված աշխատանքի բավականին մեծ արդյունքը լավ երևում է։ Իր «Inside Out» հուշագրության մեջ Դեմին բացահայտել է, որ նախկինում բավականին խիստ դիետաներ էր պահում և տարված էր ինտենսիվ մարզումներով:

Իր 60-ամյակի շեմին դերասանուհին գտել է ոսկե միջինը՝ կանոնավոր, բայց ավելի խնայող վարժություններ և ուտել միայն այն ժամանակ, երբ քաղց է զգում։ Իհարկե, հիանալի լուծում է. լողավազանի նկարներում Դեմին կեցվածք է ընդունում խորը դեկոլտեով սպիտակ Andie լողազգեստով, և նրա ձիգ կազմվածքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բալանսավորումն ամեն ինչում գլխավորն է։

People-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ իրեն ավելի կենդանի և իրական է զգում, քան երբևէ։ «Ես ուզում եմ փոխել այն գաղափարը, որ տարիների ընթացքում կանայք դառնում են պակաս ցանկալի: Պետք չէ տարիքը թվով որոշել»,- ոգեշնչում է Դեմին։