Չափազանց շատ ֆոտոշոփ. ինչ տեսք ունի նոր «Միսս Ռուսաստանը» սոցիալական ցանցերում և իրական կյանքում

Վերջերս կայացավ «Միսս Ռուսաստան» մրցույթի եզրափակիչը, և հաղթող ճանաչվեց Սանկտ Պետերբուրգի կառավարման տեխնոլոգիաների և տնտեսագիտության համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի 22-ամյա Աննա Լիննիկովան։ Աղջիկը սովորում է PR, աշխատում է որպես մոդել, գիտի ֆրանսերեն և երազում է շատ ճանապարհորդել։

«Մարդու հիմնական նպատակը ինքն իրեն գտնելն է։ Դա հաջողվում է քչերին: Մնացած բոլորը չափազանց ծույլ կամ վախկոտ են անդունդի եզրին այս ճանապարհով գնալու համար: Բայց նա, ով անցել է դրա միջով, ստանում է հաջողության պարգև»,- կարծում է նոր «Միսս Ռուսաստանը»:

Այժմ աղջիկը գնալու է «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին։ Այս մրցույթների կազմակերպիչների խոսքով, իրենք անհամբեր սպասում են Ռուսաստանից ժամանած մասնակցին։

«Ես խելահեղ երազանք ունեմ՝ մասնակցել միջազգային մրցույթների»,- ասում է Աննա Լիննիկովան։ Եվ մինչ 22-ամյա ուսանողուհին հավաքում է ճամպրուկներն ու սպասում արտասահմանյան բաղձալի գործուղմանը, համացանցի օգտատերերը քննարկում են նրա արտաքինը։ Աղջիկը հիանալի տեսք ունի, սակայն Ինստագրամ սոցիալական ցանցում նա ակնհայտորեն չարաշահում է ֆիլտրերն ու ֆոտոշոփը։ Ի՞նչ եք կարծում։