Ուկրաինայի նախագահ Զելենսկին և կինը` Vogue-ի շապիկին

Vogue նորաձևության ամսագրի նոր համարի շապիկին հայտնվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկինը՝ Օլենա Զելենսկին:

«Vogue-ի շապիկին հայտնվելը մեծ պատիվ ու երազանք է աշխարհի շատ հաջողակ և ականավոր մարդկանց համար: Միակ բանը, որ ցանկանում եմ բոլորին, այն է, որ դա իրենց երկրներում պատերազմի պատճառով չլինի»,- գրել է Ուկրաինայի նախագահի կինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում: