«Աշխատում եմ պետական ոլորտում». Ադրիանա Գալստյանը՝ աշխատանքի և եկամտի մասին

Դերասանուհի Ադրիանա Գալստյանն, ով տևական ժամանակ է` չի նկարահանվում հեռուստասերիալներում, ինստագրամյան իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչով է այս փուլում զբաղվում դերասանուհին, ինչին նա պատասխանել է․ «Աշխատում եմ պետական ոլորտում․ առջևում կարևոր քննություն ունեմ, դա էլ հանձնեմ և վերջնական կհայտնեմ պաշտոնս։ Երկրորդ աշխատանքս կապված է ինստագրամի հետ»։