Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը հրապարակել են համատեղ հոլովակ

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը համատեղ հոլովակ են հրապարակել սոցցանցերի իրենց էջերում, որին կից գրել են․ 

«Ես և Թելմանը անչափ շնորհակալ ենք, որ այս ճանապարհը կիսում եք մեզ հետ»։

Նշենք, որ նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել էր, որ օրեր առաջ կայացել է նախագծի վերջին նկարահանումը և շուտով հեռուստասերիալը կավարտվի։ 

Իսկ ինչ վերաբերում է դերասաննրին, ապա նրանք ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և տեսանյութեր: